Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Սմբատ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ. Փոքր բաներից է սկսվում ամեն ինչ

Սմբատ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ. Փոքր բաներից է սկսվում ամեն ինչ
29.04.2013 | 17:31

Երբ մայրաքաղաքի երթուղայիններում և ավտոբուսներում չի հնչի «Ռադիո ջանը» կամ ռաբիզ երաժշտություն, այլ մեր հին ու մոռացված երգերը, ինչպես, ասենք, մի երկու օր առաջ նստել էի չեմ հիշում որ համարի ավոտբուսը, «Կարմիր ծաղիկ մը գարունին» էր, «Առաջին սիրո երգ»-ն էր ու էլի սիրուն, հին հայկական երգեր: էդ ժամանակ, չգիտեմ ոնց կամ ինչ, բայց լիքը բան կփոխվի, ընդհանուր մթնոլորտը երկրում ու մարդկանց մոտ, քանի որ երաժշտությունն ու առօրյան շատ են ազդում մարդու վրա, ինչքան էլ կողքից ուրիշ լիքը պրոբլեմներ լինեն։ Ավոտբուսներում մարդիկ պետք է հանգստանան, նայեն պատուհանից դուրս, ժպտան, երգ լսեն, խոսեն միմյանց հետ, ոչ թե ներվայնան ու հայհոյեն վարորդին, միմյանց նկատմամբ էլ թշնամանքով լցվեն: Հենց էսպիսի բաներից է սկսվում ամեն ինչ: Փոքր, բայց կարևոր դետալ է:

Դիտվել է՝ 9179

Մեկնաբանություններ